Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


21.06.2012 10:00

Հոբելյանական հանդիսություններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոբելյանական հանդիսություններ  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 21-ին լրացավ Ոստիկանության զորքերի կազմավորման քսան տարին:

Կայացման առաջին իսկ օրից Ոստիկանության զորքերը ձեռնամուխ եղան ոչ միայն իրենց հիմնական խնդիրների կատարմանը՝ պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները հանցավոր, հակահասարակական ոտնձգություններից,  ապահովել պետության եւ հասարակության անվտանգությունը, այլեւ  ակտիվորեն մասնակցեցին մեր հայրենիքի սահմանների եւ Արցախի պաշտպանության գործողություններին:

Մարտական փառավոր ուղի անցած Ոստիկանության զորքերի քսաներորդ տարեդարձին նվիրված միջոցառումներն սկսվեցին առավոտից: Ոստիկանության զորքերի հրամանատարությունն այցելեց Եռաբլուր եւ հարգանքի տուրք  մատուցեց զոհված զինակիցների հիշատակին:

 

Տոնական հանդիսությունը, որին մասնակցում էին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ այլ պաշտոնատար անձինք, սկսվեց Զորքերի շարահրապարակում: Հրապարակվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Այնուհետեւ հրապարակվեցին ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի եւ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի ուղերձները:

Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն իր ելույթում արժեւորելով Զորքերի անցած ուղին՝ ասաց.

«Շնորհավորում եմ ձեզ, իմ ընկեր ոստիկաննե՛ր՝ ձեր օրվա կապակցությամբ:

Շնորհավորում եմ մեր եղբայր ոստիկաններին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքը պաշտպանելու եւ մեր հողը իրենց արյունով պարարտացնելու համար:

Շնորհավորում եմ մեր զավակ ոստիկաններին, ովքեր իրենց մեջ կկրեն եւ կտանեն այն լավը, ինչ մենք ստեղծել ենք այս քսան տարիների ընթացքում:

Դուք շաղախն եք, շաղախն եք ոստիկանի եւ զինվորի, որովհետեւ դուք պատերազմի ժամանակ մեր երկրի արտաքին սահմաններն եք պաշտպանում, իսկ խաղաղության ժամանակ մեր հասարակական կարգն եք պաշտպանում, պահպանում եք մեր քաղաքացիներին ամեն տեսակ ոտնձգություններից:

Շնորհավորելով ձեզ՝ կամենում եմ, որ Աստված պահապան լինի ձեզ՝ ձեր դժվարին եւ պատվավոր գործում»:

Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանն իր ելույթում, մասնավորապես, ասաց. «Հպարտությամբ փաստում եմ, որ Ոստիկանության զորքերը մշտապես պատրաստ են պաշտպանելու հասարակական համերաշխությունը, հայոց պետականությունը եւ կատարելու իրենց առջեւ դրված ծառայողամարտական խնդիրները՝ ի փառս Հայաստանի ժողովրդի եւ հայոց պետականության»:

Զորքերի կայացման եւ ամրապնդման գործում ունեցած ավանդի, ծառայողական եւ մարտական պատրաստականության, պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար, ինչպես եւ Զորքերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մի խումբ զինծառայողներ արժանացան պարգեւների:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ ՈԶ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Հայկ Բաբայանը պարգեւատրվեց «Մարտական ծառայության» մեդալով, իսկ 1043 զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Ստեփանյանը՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

Ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողեր պարգեւների արժանացան ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի եւ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով:
Ոստիկանության զորքերի 20-րդ տարեդարձին նվիրված տոնական հանդիսությունը եզրափակվեց զորահանդեսով: